Գլխավոր Լրահոս

Տիգրան Սարգսյանը` այսօրվանից ԵՏՀ կոլեգիայի նախագահ

Տիգրան Սարգսյանը` այսօրվանից ԵՏՀ կոլեգիայի նախագահ

Այսօրվանից աշխատանքներն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նորացված կազմը` կոլեգիայի նոր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է նաև, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր պետություն այժմ ԵՏՀ կոլեգիայի երեք անդամի (նախարարի) փոխարեն ղեկավար այս մարմնում ներկայացված է լինելու երկուսով: Այդպիսով` կոլեգիայի թիվը փետրվարի 1-ից կազմում է տասը մարդ:

Կոլեգիայում, բացի նրա նախագահ Տիգրան Սարգսյանից, նոր դեմք է նաև Վերոնիկա Նիկիշինան (ՌԴ ներկայացուցիչ), որը զբաղեցնում է առևտրի նախարարի պաշտոնը` փոխարինելով Անդրեյ Սլեպնյովին:

Համաձայն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման` հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն` ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցման տեղնոլոգիաների նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրի` ԵՏՀ կոլեգիայի լիազորությունների ժամկետը չորս տարի է:

***

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմինն է: Այն, որ հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից զբաղեցնելու է ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, հայտնի էր դարձել 2015թ. հոկտեմբերին:

Տիգրան Սարգսյանն այս պաշտոնում փոխարինում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Վիկոր Խրիստենկոյին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում