Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը

Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը

Փետրվարի 27-28-ին Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվել են ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` LA Travel and Adventure Show-ին, որն այս տարի տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մասնակցությանն աջակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Հայ-ամերիկյան բիզնես-խորհուրդը:

«Այցելուներին ներկայացվել է Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը:

Հայկական տաղավարը ցուցահանդեսի այցելուներին ներկայացվել է Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկել են Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ:

LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնել է լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում