Գլխավոր Լրահոս

Տիգրան Սարգսյանը խոսել է ԵՏՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության մասին

Տիգրան Սարգսյանը խոսել է ԵՏՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և խոսել կառույցի՝ Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարի, ներկայում ընթացող բանակցությունների մասին:   Սարգսյանը, որը նոր է վերադարձել Չինաստանից, արձանագրել է, որ կողմերի միջև բանակցային գործընթացը «ինտենսիվ է ընթանում, և իր այցի նպատակներից մեկը դրա խթանումն էր»: «Չինական կողմը, ինչպես նաև ԵՏՄ անդամ-պետությունները առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը դիտարկում են որպես կազմակերպության և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» (ՄՃՏԳ) չինական նախաձեռնության զուգակցման գործընթացի մաս: Բուն ՄՃՏԳ-ն գլոբալ նախագիծ է, որի մեջ մտնում են տարբեր բաղադրիչներ՝ տնտեսոթյուն, առևտուր, տրանսպորտ, մշակույթ, կրթություն և այլն»,- տեղեկացրել է Սարգսյանը: Նա հերքել է պնդումը, թե առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը կփոխարինի ԵՏՄ-ի առանձին անդամների երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գործում է իր իրավասության շրջանակում և ոչ մի կերպ չի փոխարինում ազգային ինքնիշխանությանը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, և, ըստ էության, չունի այդպիսի հնարավորություն»,- նկատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝ հստակեցնելով, որ համաձայնագրի հիմնական ուղղությունները հաստատված են ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների մակարդակով: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՏՄ-ն «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» հետ զուգակցման հարցում ընդհանուր մոտեցումներն արդեն համաձայնեցված են անդամ-պետությունների միջև, և այժմ անհրաժեշտ է հարցը քննարկել չինացի գործընկերների հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում