Գլխավոր Լրահոս

Կարո Փայլանը Վաշինգտոնում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Կարո Փայլանը Վաշինգտոնում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին, Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։:

«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել, և ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»:

Անպատիժ հանցագործությունները նոր հանցանքներ են ծնում, և այսօր Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են հայտնվել, որում հայերն էին մեկ դար առաջ, նշել է Կարո Փայլյանը.

«Նախորդ դարի սկզբին հայերիս միակ պահանջն ապակենտրոնացումն էր, սակայն, ցեղասպանությունից հետո ձևավորվեց չափազանց կենտրոնացված Թուրքիա․․․ Արդյունքում այսօր Թուրքիայում իշխանավորն անխուսափելի դառնում է սուլթան»։

«Հարյուր տարի առաջ հայերն էին ոչնչացվում, և նույն գաղափարախոսությունը՝ կենտրոնացված, անմարդկային ու անհոգի գաղափարախոսությունը, շրջվել է քրդերի և բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են, և նրանց ահաբեկիչ անվանում: Եվ նա ասում է, որ շարունակելու է այդ պատերազմը մինչև ոչնչացվի «վերջին ահաբեկիչը», ինչի պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում»:

Կարո Փայլյանի խոսքով, իր իշխանության առաջին տարիներին Էրդողանը, հետևելով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութողլուի խորհուրդներին, փորձում էր իրեն աշխարհի սունիների առաջնորդ հռչակել, սակայն, նրա մոտ ոչինչ չստացվեց, և Դավութողլուն աշխատանքից ազատվեց: Այսօր Էրդողանը փոխել է մարտավարությունը՝ փորձելով իր շուրջը միավորել Թուրքիայի ազգայնականներին, ինչը հանգեցնում է տրամադրությունների սրմանը երկրի ներսում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում