Գլխավոր Լրահոս

Independent-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմի քաղաքական վարկանիշավորմանը

Independent-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմի քաղաքական վարկանիշավորմանը
Բրիտանական Independent-ն անդրադարձել է կինոֆիլմերի համացանցային բազայում՝ IMDb-ում, Ցեղասպանության մասին «Խոստումը» պատմական դրամայի կողմնապահ վարկանիշավորմանը։ «Կամ կան ինչ-որ հսկայական կինոթատրոններ, որոնց մասին երբեք չեմ լսել, կամ IMDb-ի օգտատերերը, առանց այն տեսնելու, քվեարկում են՝ ելնելով քաղաքական նախասիրություններից»,- նկատում է Independent-ի Քրիստոֆեր Հութոնը։ Նյութը հրապարակելու պահին ֆիլմը վարկանիշավորել էր 86 հազ․ 991 մարդ, որոնցից 55 հազ․ 165-ը՝ 63,4 տոկոսը, դրել էր 1, 30 հազ․ 865-ը՝ 63,4 տոկոսը, դրել էր 10: Ըստ բազայում տեղադրված վիճակագրության՝ քվեների մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից դուրս ապրող արական սեռի ներկայացուցիչներից։ Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Խոստումը» ցուցադրվել է ընդամենը երեք անգամ․ տեղեկությունը պարբերականին հաստատել են Survival Pictures ընկերությունից։ Հոդվածագիրը նշում է, որ չնայած IMDb-ի քաղաքականության մեջ չի մտնում միջամտությունը վարկանիշավորմանը, այդուհանդերձ, շատերը կինոֆիլմերի բազային կոչ են անում միջամտել բացասական քվեարկության միտմանը։ Բրիտանական կայքը մեկնաբանության համար դիմել է IMDb-ին։ *** «Խոստումը» ֆիլմը սեպտեմբերի 12-ին ներկայացվել էր Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և անմիջապես դարձել թուրք և ադրբեջանցի ժխտողականների թիրախը։ Ժապավենի դեմ սկսված արշավի մասին ահազանգել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի գործիչներ: «Թվում է՝ Ցեղասպանության ժխտողները անգամ մինչև «Խոստումը» ֆիլմի թողարկումը փորձում են նվազեցնել դրա վարկանիշը՝ դնելով 1: Սա իսկական քաղաքական արշավ է և պետք է հետաքննվի IMDB-ի կողմից»,- Ֆեյսբուքում գրառում էր արել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով քվեարկել ֆիլմի օգտին՝ դրա դիրքերի «սարսափելի և անարդար» անկմանը հակազդելու համար: Օրերս ի աջակցություն ֆիլմի հանդես էր եկել աշխարհահռչակ մեկ այլ հայ՝ երգչուհի Շերը, որը ֆիլմը դիտելուց հետո գրառում էր արել Թվիթերում․ «Այսօր երեկոյան դիտել եմ «Խոստումը»։ Դա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես թուրքերը կոտորեցին 1,5 մլն հայ 1915թ․։ Էրդողան փաշա․․․ այլևս երբե՛ք»։
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում