Գլխավոր Լրահոս

Բաքվին չի հաջողվի ջրից չոր դուրս գալ. ԵԽԽՎ-ի ադրբեջանցի նախկին անդամը՝ «խավիարային» բացահայտումների մասին

Բաքվին չի հաջողվի ջրից չոր դուրս գալ. ԵԽԽՎ-ի ադրբեջանցի նախկին անդամը՝ «խավիարային» բացահայտումների մասին
Ադրբեջանի իշխանությունները առերեսվել են լուրջ բացահայտումների, և նրանց չի հաջողվի ջրից չոր դուրս գալ. ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) արդբեջանցի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջըբեյլին: Խոսքը «Կայունության եվրոպական նախաձեռնության» (European Stability Initiative)՝ դեկտեմբերի 17-ին հրապարակած զեկույցի մասին է, որը կրում է «Խավիարային դիվանագիտություն. Եվրոպական ճահիճ» խորագիրը։ Զեկույցում շարունակում են բացահայտվել Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն այն սխեմաները, որոնցում ներգրավված են եվրոպացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սկանդալային բացահայտումների գլխավոր դերակատարներից մեկը իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն է, որի դեմ Իտալիայում հետաքննություն է սկսվել ադրբեջանցի պատգամավորներից ավելի քան 2,3 մլն եվրոյի կաշառք ստանալու գործով: Հաջըբեյլին ասել է, որ Միլանի դատախազության քննության լրջությունը կասկածի տակ դնելու հիմքեր չկան: «Ադրբեջանի իշխանություններն առերեսվել են լուրջ բացահայտումների, և նրանց չի հաջողվի ջրից չոր դուրս գալ»,- ասել է ԵԽԽՎ-ի նախկին պատգամավորը: Հաջըբեյլիի խոսքով՝ Վոլոնտեն վատ համբավ ունի, և պատահական չէ, որ հենց նրանից է սկսվել բացահայտումը: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ղեկավարությունը շատ ցավոտ էր ընդունել երկրում քաղբանտարկյալների մասին Քրիստոֆ Շտրասերի զեկույցը, և մոբիլիզացրել էր բոլոր ուժերը՝ այն ձախողելու համար: «Ոչ բոլոր քայլերն էին ապօրինի, սակայն ես կարծում եմ, որ օրինական միջոցները բավարար չէին Շտրասերի զեկույցը տապալելու համար, քանի որ Ադրբեջանում մարդու իրավունքների դրությունը ողբալի է, և ամբողջ աշխարհն է խոսում դրա մասին»,- ասել է Turan-ի զրուցակիցը՝ նշելով, որ նպատակին հասնել հաջողվել է միայն «խավիարային դիվանագիտության» շնորհիվ: Գյուլթեքին Հաջըբեյլին համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդում ունի Վոլոնտեից բարձր կանգնած լոբբիստներ, որոնց թվում՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն է, որը որպես Ադրբեջանի գծով համազեկուցող և ԵԽԽՎ նախագահ՝ համագործակցել է Բաքվի հետ և աչք փակել մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վրա: Եթե Ադրբեջանը լիներ իրավական պետություն, կարծում է ԵԽԽՎ-ի նախկին անդամը, Գլխավոր դատախազությունը բոլորից շուրտ կարձագանքեր այդ փաստերին: «Ինչպես և մյուս դեպքերում, այս անգամ նույնպես չկա որևէ արձագանք: Իրականում խոսքը շատ լուրջ քրեական փաստի մասին է: Դա շատ լուրջ հարված է պետության դիվանագիտական հեղինակությանը»,- նշել է Հաջըբեյլին՝ եզրակացնելով, որ դատախազության լռության պատճառներ կան, քանի որ զեկույցում հիշատակվող ադրբեջանցի երկու պատգամավորներ Սուլեյմանովն ու Մամեդովը սեփական նախաձեռնությամբ չեն զբաղվել նման գործերով: «Բնական է, որ պատվիրատուները երկրի իշխանություններն են»,- եզրափակել է ԵԽԽՎ-ի նախկին անդամը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում