Գլխավոր Լրահոս

Ռոհանին և մյուս ղեկավարները, որոնք չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ

Ռոհանին և մյուս ղեկավարները, որոնք չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության հուշահամալիր չեն այցելել նաև Երևան ժամանած Մահմուդ Ահմադինեժադը, Աբդուլլահ Գյուլը և Բաշար Ասադը։ Իրան մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամմադ Խաթամին, 2004-ի սեպտեմբերին այցելել է Հայաստան և ծաղկեպսակ թողել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Դեկտեմբերի 21-ին մեկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին չայցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, ծաղիկներ չդրեց անմար կրակի մոտ:

Իրանի նախագահի պաշտոնական այցի ծրագրում Ծիծեռնակաբերդ այցելություն նախատեսված չի եղել, թեև Հայաստանի պետական արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են թողնում հուշահամալիրում, շրջում թանգարանում, ծառ տնկում:

Ռոհանիի մեկօրյա այցը հագեցած էր, սակայն ցանկության դեպքում ժամանակ հնարավոր էր գտնել և այցելել Ծիծեռնակաբերդ:

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկու անգամ՝ 2007-ի հոկտեմբերին և 2011-ի դեկտեմբերին այցելել է Հայաստան, սակայն երկու դեպքում էլ խուսափել է Ծիծեռնակաբերդ այցելությունից: Ընդ որում, 2007-ի այցելության ժամանակ պաշտոնական ծրագրում նշված էր նաև Ծիծեռնակաբերդը:

Իրան մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամմադ Խաթամին, 2004-ի սեպտեմբերին այցելել է Հայաստան և ծաղկեպսակ թողել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ռոհանիից և Ահմադինեժադից բացի ևս երկու նախագահներ, լինելով Երևանում, չեն այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

2009-ի հունիսին պաշտոնական այցով Հայաստանում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ տիկնոջ հետ: Ասադը անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Ասադը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու Աբդուլլահ Գյուլին։

Եվ վերջապես չորրորդ նախագահը, ով եղել է Երևանում, բայց չի բարձրացել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Թուրքիայի նախկին ղեկավար Աբդուլլահ Գյուլն է: Վերջինս 2008-ի սեպտեմբերին Հայաստանում էր ոչ պաշտոնական այցով, եկել էր Սերժ Սարգսյանի հետ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, և Երևանում մնաց 5-6 ժամ:

Հայտնի չէ՝ արդյոք հայկական կողմը Գյուլին առաջարկե՞լ է բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Ուշագրավն այն է, որ հետագայում, երբ արդեն հայ-թուրքական հարաբերությունները բարդացան, հայկական կողմը նոր նախագահ Էրդողանին հատուկ նամակով հրավիրեց Երևան՝ 2015-ի ապրիլ 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ: Սերժ Սարգսյանը հրավերը անձամբ Էրդողանին փոխանցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին գործուղեց Անկարա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում