Գլխավոր Լրահոս

Իրանը Թուրքմենստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան

Իրանը Թուրքմենստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան

Իրանի ազգային գազային ընկերությունը հայտարարել է, որ Թուրքմենստանի դեմ  միջազգային դատարան հայց է ներկայացնելու, հաղորդում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։

Հունվարի 1-ից Թուրքմենստանը դադարեցրել էր գազի մատակարարումները Իրան` պահանջելով վճարել 2016-ին գոյացած ամբողջ պարտքը: Իրանի հյուսիսային շրջանները գազ են ստանում Թուրքմենստանից։

Իրանական գազային ընկերությունը Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությանը մեղադրում է իր և թուրքմենական գործընկերոջ՝ «Թուրքմենգազ»-ի հետ առևտրային հարաբերություններին խառնվելու մեջ։ Միջամտությունը, ըստ իրանական կողմի, չի բխում գազային գործարքի պայմանավորվածություններից։

«Թուրքմենգազը հանկարծակի և անտրամաբանական ձևով, երկկողմ համաձայնությանը հակառակ, դադարեցրել է գազի մատակարարումները Իրան՝ պահանջելով անհապաղ մարել պարտքը»,- ասված է Իրանի ազգային գազային ընկերության հաղորդագրությունում։

Լուսանկարում՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, նոյեմբեր, 2015թ․։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում