Գլխավոր Լրահոս

Հասան Ջեմալին սպառնում է ինը տարվա ազատազրկում

Հասան Ջեմալին սպառնում է ինը տարվա ազատազրկում

Նշանավոր թուրք լրագրող Հասան Ջեմալին սպառնում է մինչև ինը տարվա ազատարկում՝ իր հոդվածներից մեկում «ահաբեկչության պրոպագանդա» իրականացնելու մեղադրանքով։ Մասնավորապես` մեղադրանք է առաջադրվել 2016 թ. հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեին» խորագիրը կրող սյունակում «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն իրականացնելու» եւ «հանցագործությունն ու հանցագործներին գովաբանելու» համար։ Ջեմալը դատարանի առաջ էր ներկայացել հունվարի 12-ին:

Դատարանը որոշում է կայացրել հետաձգել նիստը, երբ Ջեմալը հայտարարել է, որ կրկնելու է դատախազին նախկինում տված իր վկայությունը։

Այդ ցուցմունքում նա ասել էր, որ լրագրողի աշխատանքի ընթացքում հնարավոր է մի օր հանդիպել ահաբեկչի, իսկ հաջորդ օրը՝ վարչապետի հետ։ «Սրանք են լրագրության հակասական ու զավեշտալի կողմերը», - ավելացրել է նա:

«Ես 1980 թվականից ի վեր հետաքրքրված եմ քրդական հարցով և PKK-ով [արգելված Քրդական բանվորական կուսակցություն]։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ սյունակների և չորս գրքի հեղինակ եմ։ Մինչև այսօր ոչ մի հետաքննություն իմ այդ սյունակների կամ գրքերի նկատմամբ չէր իրակակացվել»,- ասել է Ջեմալը։

Ջեմալը մեկն է այն ինը լրագրողներից, որը 2016 թ. համերաշխության քարոզարշավի շրջանակներում աշխատել է որպես Օզգյուր Գյունդեմ օրաթերթի մեկօրյա խմբագիր։ Հասան Ջեմալը Ցեղասպանությունը իրագործած երիտթուրքական գործիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռն է: 2014 թ լույս է տեսել Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գիրքը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում