Գլխավոր Լրահոս

Թուրքիան շահարկում է Դանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը

Թուրքիան շահարկում է Դանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը
Թուրքիան փորձում է շահարկել անցյալ շաբաթ Դանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։  Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանում՝ 89 կողմ, 11 դեմ և 7 ձեռնպահ ձայներով ընդունվել է Վ-26 բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է, որ խորհրդարանը ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և լրատվամիջոցներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը իրադարձությունների առնչությամբ և կարծում է, որ դա և՛ գիտական, և՛ խոսքի ազատության անողջամիտ սահմանափակում է: Նշվում է նաև, որ հաշտեցման լավագույն ճանապարհը պատմության և դրա հետևանքների շուրջ «բաց երկխոսությունն է` հիմնված ազատ և առանց գրաքննության պատմական հետազոտությունների վրա, հետևաբար և` այդ ժամանակաշրջանի բոլոր պատմական փաստաթղթերի վերհանումը»: Միևնույն ժամանակ վերահաստատվել է հանձնառությունը՝ չխախտել Դանիայի խորհրդարանի՝ պատմական իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական որոշումներ չընդունելու ավանդույթը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով բանաձևը, ասել է, որ «դա գեղեցիկ պատասխան է նրանց, ովքեր փորձում են պատմությունն իրենց շահերին ծառայեցնել»։ «Այդ պատճառով շնորհակալություն ենք հայտնում Դանիայի խորհրդարանին,- ասել է Չավուշօղլուն և շարունակել։- Մենք միշտ ասում ենք Հայաստանին՝ եթե դուք ձեզ վստահում եք, եկե՛ք ընդհանուր հանձնաժողով ստեղծենք։ Հանձնաժողովի աշխատանքներին թող մասնակցեն նաև այլ երկրների գիտնականները։ Բոլորը թող արխիվները բացեն, մենք էլ կընդունենք ստացված արդյունքը։ Սակայն Հայաստանը մինչ օրս չի համաձայնել դրան։ Ինչո՞ւ։ Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, սակայն արտերկրում գտնվող իրենց  լոբբիստական խմբերի միջոցով համագործակցում են Թուրքիայի դեմ գործող ուժերի հետ։ Հիմա էլ զուգահեռ կառույցը, ՖԵԹՕ-ականները՝ ՖԵԹՕ-ական դավաճաններն են [խոսքը իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժման մասին է։ Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ․ հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ - ՍիվիլՆեթ] նրանց միացել, միասին են աշխատում։ Նախընտրում են այդ ճանապարհը։ Դա էժան ճանապարհ է, դրանով պատմությունը չես կարող փոխել։ Այդ պատճառով Դանիայի խորհրդարանի որոշումը կարևոր է»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում