Գլխավոր Լրահոս

Լոգիստիկ առումով Հայաստանն աշխարհի ետնապահների թվում է․ ՀԲ զեկույց

Լոգիստիկ առումով Հայաստանն աշխարհի ետնապահների թվում է․ ՀԲ զեկույց

Համաշխարհային բանկի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում» 2016թ․ զեկույցում Հայաստանը աշխարհի ետնապահների թվում է՝ 160 երկրների շարքում զբաղեցնում է 140-րդ տեղը։

Համաշխարհային բանկի խմբի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում - 2016» զեկույցը գնահատում և դասակարգում է երկրներն ըստ լոգիստիկ կատարողականի ինդեքսի։ Այն կազմված է մի շարք ցուցանիշներից, օրինակ՝ մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքների որակ, բեռնափոխադրումների ժամանակայնություն։ Հայաստանի 2016թ․ Լոգիստիկ կատարողականի ինդեքսի գնահատականը 2,21 է (առավելագույն 5-ից), իսկ 160 երկրների շարքում դասակարգումը՝ 141։  Երկրի կատարողականը վատթարացել է․ ամենամեծ անկումը գրանցվել է մաքսային գործառույթների ոլորտում (2014-ի 75-րդ տեղից 2016-ին հասնելով 148-րդ տեղին)։

Լոգիստիկ կատարողականը թե՛ միջազգային և թե՛ տեղական առևտրում կենտրոնական դեր ունի երկրի տնտեսական աճի և մրցունակության համար։ Էֆեկտիվ լոգիստիկան կապում է ընկերությունները միջազգային և տեղական շուկաներին վստահելի առաքման ցանցի միջոցով։ 2016-ի արդյունքներով՝ Գերմանիան ամենալավ կատարողականն ունեցող երկիրն է․ այն 1-ին հորիզոնականում է, իսկ Լյուքսեմբուրգը և Շվեդիան՝ 2-րդ և  3-րդ։

Հայաստանի հարևաններից Վրաստանը 130-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը` 99-րդում, Իրանը` 96-րդում, Թուրքիան՝ 34-րդում։

Հայաստանն իր 2,21 միավորով գտնվում է ստորին քվինտիլի մեջ։ Ի դեպ, ապրանք ներմուծելը ստորին քվինտիլում գտնվող երկրներում 3 անգամ  ավելի երկար է տևում, քան վերին քվինտիլի երկրներում։ Ստորին քվինտիլի երկրներում օպերատորները որպես կանոն աշխատում են կրկնակի շատ պետական գործակալությունների և փաստաթղթերի հետ, քան վերին քվինտիլի երկրների դեպքում։ Եվ եթե վերին քվինտիլի երկրներում հարցվողների մեծամասնությունն ասել է, որ ներմուծվող կամ արտահանվող գրեթե բոլոր բեռները ժամանակին են հասնում, ապա ստորին քվինտիլի երկրների դեպքում միայն կեսն է ժամանակին լինում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում