Գլխավոր Լրահոս

Ֆինլանդիան հետաքրքրված է դեպի Իրան երկաթուղու ծրագրով

Ֆինլանդիան հետաքրքրված է դեպի Իրան երկաթուղու ծրագրով

Իրանում Ֆինլանդիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է Թեհրանի և Հելսինկիի միջև երկաթուղային հաղորդակցություն հաստատելու ծրագրով։

Tehran Times թերթին տված հարցազրույցում Ֆինլանդիայի դեսպան Հարրի Քամարաինենը (Harri Kämäräinen) հայտարարել է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործումը Իրանը կվերածի տրանսպորտային առանցքի, ինչպիսին որ եղել է դարեր առաջ։ «Ես միշտ ասել եմ, որ Իրանից չեմ հեռանա, քանի դեռ գնացքով չկարողանամ տուն գնալ»,- կատակել է դեսպանը։

Հարցազրույցում դեսպանն ուղղակիորեն չի նշել Ադրբեջանի կամ Հայաստանի անունը, սակայն պարզ է, որ ծրագիրը վերաբերում է Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հաստատմանը՝ Իրանի և Ադրբեջանի սահմանային Աստարա գետի վրայով։

2016թ․ հոկտեմբերին Թեհրան կատարած այցի ընթացքում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն (Sauli Niinistö) առաջարկել էր Իրանից Մոսկվայով դեպի Հելսինկի երկաթուղային նախագիծ իրականացնել։

Այս հարցի վերաբերյալ Ֆինլանդիայի դեսպանն ասել է, որ այդ երկաթուղին արդեն գրեթե կա։ «Կարծում եմ՝ ներկայում Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի կառուցումը պետք է ավարտվի։ Շինարարարական աշխատանքներն արդեն սկսված են, և իրանական կողմում ընդամենը մի քանի կիլոմետր հատված կա, որ պետք է ավարտին հասցնել։ Դրանից հետո արդեն Եվրոպայի հյուսիսից նորից գնացքով կարող ենք Թեհրան գալ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կողջունեն իրանական ապրանքների մուտքը իրենց երկիր։

Ֆինլանդիայի դեսպանը նշել է, որ ներկայում Կասպից ծովի արևելյան հատվածի երկայնքով գործում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին, և Կասպից ծովի արևմտյան հատվածում երկաթուղային հանգույցի ստեղծումը Իրանը կդարձնի ոչ միայն առանցք արևելքի և արևմուտքի միջև, այլ հյուսիսի ու հարավի միջև, ինչպիսին էր Մետաքսի ճանապարհի ժամանակներում։

Ֆինլանդիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկրի համար տարիներ առաջ Իրանը եղել է ամենախոշոր գործընկերը Ասիայում՝ Ճապոնիայից հետո, և ներկայում ֆիննական ընկերությունները պատրաստ են վերադառնալ իրանական շուկա։

Լուսանկարում՝ Աստարայի երկաթուղային կամուրջը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում