Գլխավոր Լրահոս

Ջուր․ ամենահրատապ խնդիրը Հալեպում

Ջուր․ ամենահրատապ խնդիրը Հալեպում

Հալեպում այսօր ամենահրատապը ջրի խնդիրն է։ Հալեպից Մանուել Քեիշիշյանը գրում է, որ «Իսլամական պետությունը» փակել է Եփրատի ջրամբարից եկող ջուրը։

«Պատերազմի այս տարիներին հրասայլերից ոչ պակաս մեզ վախեցնում էր ջրի տագնապը։ Հաճախ ամիսներով ջուր չէինք ունենում՝ ընդիմադիրները արգելափակում էին ջրի մուտքը Հալեպ։ Պետությունը և UNICEF-ը ջրատար ինքնաշարժերով ջուր էին բաշխում։ Բացվեցին տասնյակ տարիներ առաջ փակված հորերը։ UNICEF-ն ու այլ միջազգային կազմակերպություններ մոտավոր 400 հոր փորեցին 200 մ և ավելի խորությամբ։

Հալեպից անցնող Քուէյք գետի ափին տեղադրվեցին փոքր ջրամբարներ։ Մոտ երկու ամիս է՝ ինչ ջուր չունենք․ ԴԱԵՇ֊ը փակել է Եփրատի ջուրը։ Մարդիկ ջուրը հորերից տուն են փոխադրում՝ կրելով կամ փոքրիկ ձեռնակառքերով։ Խմելու ջրի 1.5 լիտրը արժե 150 լիրա (135 ՀՀ դրամ)։ Սա մեզ համար քիչ փող չէ։ Հորերից ջուր են տեղափոխում և 1000 լիտրը 2500 լիրայի ծախում են փոքր ջրատար ինքնաշարժերը։ Կա մոտ 400 հոր Հալեպի մեր՝ արևմտյան թաղամասերում, որոնց մեծ մասի ջուրը խմելու չէ. երբեմն մարդիկ խմում և թունավորվում են... Արևելյան թաղամասերում հորեր համարյա չկան կամ մակերեսային են՝ խորը չեն փորված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում