Գլխավոր Լրահոս

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում՝ Դվեյլա թաղամասում, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն Մար Եղիա եկեղեցում պատարագի ժամանակ։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ տասնյակները։

Պաշտոնյաները նշում են, որ մահապարտը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել։ Նա նախ կրակել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա, ապա պայթեցրել իրեն։  

Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնել է առնվազն 63 վիրավորի մասին։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ զոհերի թվում կան նաև երեխաներ։

Զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։

Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը խստորեն դատապարտել է Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կիրակնօրյա աղոթքի ժամանակ բազմաթիվ կյանքեր է խլել, տասնյակ մարդկանց վիրավորման պատճառ դարձել։

Սա նմանատիպ առաջին հարձակումն է Սիրիայում վերջին տարիներին։ Այն տեղի է ունենում երկրի նոր ղեկավար՝ նախագահ Ահմեդ ալ-Շարայի ժամանակավոր կառավարության ձևավորման փուլում։  

14 տարվա պատերազմի հետևանքով Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավորները՝ տեղահանվել։ Չնայած այդ վնասներին՝ Սիրիան վերջին ամիսներին սկսել է վերականգնել իր կապերը միջազգային հանրության հետ՝ հատկապես այն բանից հետո, երբ 2024-ի դեկտեմբերին հեռացվեց նախագահ Բաշար ալ-Ասադը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այդուհետ սկսեցին վերացնել մի շարք պատժամիջոցներ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում