ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. խոսնակ

ՀՀ ԱԳՆ հետևում է Սիրիայում զարգացումներին: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նրա խոսքով, տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
«Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի»,- հայտնեց Բադալյանը:
Բադալյանը նաև հայտնեց, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանն էլ ՍիվիլՆեթին հայտնեց, որ Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է:
Հարցին՝ արդյոք քայլեր ձեռնարկվում են հայերին տարհանելու կամ տեղափոխելու ուղղությամբ, Ղուլյանը նշեց, որ «անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, և տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում»։
Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում, Սիրիայի անվտանգության ուժերի՝ ալավի փոքրամասնության դեմ ձեռնարկած գործողությունների ընթացքում 1000-ից ավելի ալավի խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում 2 հայ՝ հայր և որդի։
Տեղադրություն
Թեմա
Civilnet










