Գլխավոր Լրահոս

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի խոսնակ 

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի խոսնակ 

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց  ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը: 

Հարցին՝ արդյոք քայլեր ձեռնարկվում են հայերին տարհանելու կամ տեղափոխելու ուղղությամբ, Ղուլյանը նշեց, որ «անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, և տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում»։ 

«Բայց մենք կապի մեջ ենք նաև արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ և իրավիճակի հանդարտման դեպքում, եթե մեր հայրենակիցների կողմից լինի ցանկություն, օրինակ, տեղափոխվելու, մենք համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցենք»,- ասաց Ղուլյանը։

Մարտի 9-ին Սիրիայի հայալեզու «Գանձասար» պարբերականը հայտնել էր, որ Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի: 

Ղուլյանի խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով հայերի շրջանում զոհերի մասին նոր տեղեկություն չկա, և Հանձնակատարի գրասենյակն մշտական շփումների մեջ է հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։  

«Քանի որ իրավիճակը լարված է, մեր հայրենակիցներն իրենց տներից անգամ դուրս չեն գալիս։ Շատ հաճախ լինում են հոսանքի անջատումներ, կապի խնդիր, բայց առօրյա ֆորմատով կապը պահում ենք»,- ասաց Նելլի Ղուլյանը։ 

Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում, Սիրիայի անվտանգության ուժերի՝ ալավի փոքրամասնության դեմ ձեռնարկած գործողությունների ընթացքում 1000-ից ավելի ալավի խաղաղ բնակիչ է սպանվել։ 

Էլեն Մուրադյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում