
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում մարտի 1-ից ռուսական ռուբլին կդառնա պաշտոնական արժույթ, հաղորդում է Тhe Мoscow Тimes-ը։
Լուգանսկի կառավարությունը, որն այժմ ուկրաինական գրիվնայի հետ ոչ պաշտոնապես օգտագործում է ռուսական ռուբլին, պնդում է, որ այդ փոփոխությունը կարող է նպաստել հանրապետության անկայուն տնտեսության կայունացմանը։Ավելի վաղ, փետրվարի 18-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ ճանաչելու Ուկրաինայի երկու ինքնահռչակ հանրապետությունների կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերը։ Այժմ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների փաստաթղթերով անհատները կարող են մուտք գործել Ռուսաստան։
Ի լրումն անձնագրերի, Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինայից անջատվել ցանկացող այս տարածքների կրթական փաստաթղթերը, ծննդյան, մահվան, ամուսնության ու ամուսնալուծությունների, ինչպես նաև ավտոմոբիլային գրանցումների վկայականները:
Civilnet










