Գլխավոր Լրահոս

Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է, որի քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության և սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման և ամենավատ հետևանքներ կունենա ագրեսորի համար․ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղված ուղերձում, ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը։ 

Մուալլիմն ընդգծել է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, «ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները»՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Նա հավելել է, որ Սիրիան, որը «սկսել է հաղթանակներ արձանագրել ահաբեկիչների դեմ, վստահ է, որ այն բարեկամները, ովքեր նրա կողքին կանգնեցին ագրեսիայի ժամանակ, նրան ձեռք կմեկնեն ահաբեկչության ավերածությունները վերականգնելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում