Գլխավոր Լրահոս

Արցախում արևային կայան կկառուցվի

Արցախում արևային կայան կկառուցվի

 

Արցախի Հանրապետության կառավարությունն ընդունել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ ԱՀ էկոնոմիկայի նախարարության նախագիծը:

«Որոշմամբ առաջարկվել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել 30 ՄՎտ-ը:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտի հնարավորություններին՝ վարչապետը կարևորել է հիդրոէներգետիկայի ներուժի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև շեշտադրել արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը: «Մենք որևէ ուսումնասիրություն չունենք արևային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների վերաբերյալ: Պետք է այդ ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդյունավետ կլինի նաև խորհրդակցել Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու մասնագետների հետ:

Այժմ պետք է արևային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարենք, մանավանդ որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արևային կայանը: Բացի դրանից, պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար:

Դրա շնորհիվ քաղաքացիները և՛ միջոցներ կտնտեսեն, և՛ փորձ ձեռք կբերեն: Այսինքն, մենք պետք է գիտակցենք արևային էներգետիկայի հեռանկարայնությունը և այսօրվանից զարգացնենք այդ ոլորտը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում