Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական բեռնատարները հարձակման են ենթարկվում Ռուսաստանում

Ադրբեջանական բեռնատարները հարձակման են ենթարկվում Ռուսաստանում

Ադրբեջանական բեռնատարների վարորդները հարձակման են ենթարկվում Ռուսաստանում, հաղորդում է ադրբեջանական Meydant.tv կայքը։ 

Ըսս կայքի՝  ադրբեջանական բեռնատարների վարորդները Դաղստանում, Յարագ-Կազմալյար - Սամուր անցակետն անցնելուց հետո, հարձակումների են ենթարկվում ռուս բեռնատարների վարորդների կողմից։ Անհայտ անձինք քարեր են շպրտում, ծակում ադրբեջանական բեռնատարների անիվները, երբեմն ֆիզիկապես հարձակվում Դաղստան մուտք գործել փորձող վարորդների վրա։

Novaya Gazeta-ին տված հարցազրույցում ադրբեջանցի մի վարորդ պատմում է, թե ինչպես է Կալմիկիայի ճանապարհին իր ճանապարհը կտրել մի «Կամազ», որից իր կողմ քարեր են շպրտվել։ Դրանցից մեկը, ջարդելով դիմապակին, կպել է նրա գլխին, որից նա ուղեղի ցնցում է ստացել ու ուշքի եկել շտապօգնության մեքենայում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են այս կերպ ավելի քան 30 վնասված բեռնատարների մասին, և դա միայն անցյալ շաբաթվա ընթացքում։ 

Մարտի 26-ից սկսված հարձակումների արդյունքում տուժողների ճշգրիտ թիվ հայտնի չէ, սակայն մոտ հարյուր բեռնատարներ կանգնած են ռուս-ադրբեջանական սահմանին։

Հարձակումների պատճառը ռուս վարորդների կողմից 2015 թ. ներմուծված «Պլատոն» կոչվող ճանապարհային մաքսատուրքի դեմ գործադուլն է։ Մաքսատուրքը 12 տոննայից ավելի քաշ ունեցող բեռնատարների վարորդներից պահանջում է լրացուցիչ գումար վճարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Ավելին, ՌԴ կառավարությունը կրկնապատկել է այդ գումարը՝ 1 կիլոմետրի համար 1.53 ռուբլուց (0.03 դոլար) դարձնելով  3.06 ռուբլի (0.06 դոլար). այն ուժի մեջ կմտնի սույն թվականի ապրիլի 15-ից։

Ադրբեջանցի վարորդները չեն միացել գործադուլին, ինչի պատճառով էլ թիրախավորվել են։ Եթե նրանք չհասցնեն պայնմանավորված ժամկետներում տեղ հասնցել շուտ փչացող ապրանքները, կտուգանվեն։

Բաքվի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի աշխատակից Ալի Իսքենդերովի խոսքով, ադրբեջանցի վարորդները չեն միացել գործադուլին, ինչի պատճառով էլ թիրախավորվել են։ Եթե նրանք չհասցնեն պայնմանավորված ժամկետներում տեղ հասնցել շուտ փչացող ապրանքները, կտուգանվեն։ «Եթե ՌԴ իրավապահ մարմինները քայլեր չձեռնարկեն գործադուլ անող վարորդների նկատմամբ, ռուս-ադրբեջանական սահմանի խնդրահարույց իրավիճակը կարող է վերաճել ավելի լուրջ կոնֆլիկտի երկու երկրների միջև»։

Ադրբեջանցի վարորդները պնդում են, որ օրական շուրջ 200 դոլար են կորցնում վառելիքի վրա՝  որպեսզի կանխեն իրենց բեռների փչանալը։ Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ռուսական բեռնատար մեքենաների վարորդները մտադիր են շարունակել գործադուլը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում