Գլխավոր Լրահոս

Պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը․ կոնգրեսականների կոչը Թրամփին

Պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը․ կոնգրեսականների կոչը Թրամփին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և հետախուզության հարցերով հանձնաժողովների նախագահներն ու անդամները և ավելի քան ութ տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով պատշաճ կերպով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը իր ապրիլքսանչորսյան ուղերձում․ այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։ Թրամփին ուղղված երկկուսակցական նամակում, մասնավորապես, ասված է, որ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ը վերահաստատում է ապագա վայրագությունների կանխարգարգելմանն իր հանձնառությունը։ Նամակը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հարգելի պարոն Նախագահ,

Գրում ենք Ձեզ՝ կոչ անելու պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին։

Որպես ցեղասպանություն հայտնի այս դեպքերը հիշատակելով անկեղծ և պատշաճ կերպով՝ Դուք կմիանաք Նախագահ Ռեյգանին և Էյզենհաուերի վարչակազմին․ առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 1981թ․, երկրորդը՝ նույնն արել էր 1951թ․՝ դիմելով Արդարադատության միջազգային դատարան։

Ներկայացուցիչների պալատը նույնպես հիշատակել է Հայոց ցեղասպանությունը 1975թ․ HJR148 և 1984թ․ HJR247 բանաձևերով։

Հայաստանը մեծապես հանձնառու է հայաստանցի և ամերիկացի ժողովուրդների միջև վաղեմի բարեկամական կապերի ընդլայնմանը։ Մեր համատեղ պատմության՝ ամենամեծ հպարտության արժանի էջերից մեկն է Ամերիկայի կողմից Ցեղասպանության դատապարտումն ու այս ոճիրը վերապրածների հանդեպ հոգածությունը։ 1915թ․ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն վավերագրել է հայ ժողովրդի բնաջնջումը՝ զանգվածային սպանդի և բռնի տեղահանման միջոցով։

[...]

Հայոց ցեղասպանությունը շարունակում է լինել կարևոր հիշեցում առ այն, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է մնան առանց ճանաչման և դատապարտման։ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում վերապրածների վճռականությանը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող ամերիկացիներին, որոնք նպաստել են մեր երկրի հզորացմանը։ Մեր պարտքն է պատվել այդ ներդրումը պատմության ազնիվ մեկնաբանմամբ՝ ճանաչելով 1,5 մլն հայերի սպանդը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք ապագա վայրագությունների կանխարգելմանը մեր հանձնառությունը։

Զոհերին ոգեկոչելու և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր ջանքերը կրկնապատկելու այդ ոգով մենք կոչ ենք անում Ձեզ պատշաճ կերպով նշել ապրիլի 24-ը՝ որպես ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման օր։

Երախտապարտ ենք մեր տեսակետերը հաշվի առնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում