Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասում է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը

Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասում է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հարցազրույց է տվել Nouvelles d’Arménie պարբերականին, որում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին։

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Լը Պենը խոստացել է պահպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ավանդույթը։ Քաղաքական գործիչը կարևորել է 1915թ․ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա և նշել, որ նրանք «մեծ ներդրում են ունեցել» Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի վերակառուցման գործում։

«Կարևոր է, որ 1915թ․ Ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, Թուրքիան էլ վերջապես առերեսվի իր պատմության այդ սարսափելի էջին։ Ֆրանսիան պետք է լիովին աջակցի ճանաչման համար մղվող այդ պայքարին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության օրրան, ինչպես նաև հանուն բազմաթիվ այն հայերի, որոնք ապաստան են գտել այստեղ և հաջողությամբ ինտեգրվել»,- հայտարարել է Մարին Լը Պենը։

Նա միանշանակորեն դեմ է հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը՝ ասելով, որ «Ազգային ճակատ»-ը ներկայացնող եվրապատգամավորները մշտապես դեմ են քվեարկել ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր գլուխների բացմանը։

«Ես այս հարցում անփոփոխ դիրքորոշում ունեցող միակ թեկնածուն եմ, և վստահություն եմ վայելում»,- նշել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Արցախի մասին Լը Պենն ասել է, որ «անկախությունից առավել ցանկալի կլիներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գային, որը թույլ կտար, որ Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին»։

***

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին։ Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների կեսից ավելին, կանցկացվի երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին։ Նախագահական մրցապայքարի մասնակիցներն են՝ Հանրապետականներից Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը, «Առաջ» կուսակցության հիմնադիր Էմանուել Մակրոնն ու կոմունիստների ու ձախականների աջակցությունը վայելող Ժան Լյուկ Մելանշոնը։

Ստելլա Մեհրաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում