Գլխավոր Լրահոս

Այս տարվա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի օր

Այս տարվա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի օր
Այս տարվա ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչում է ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը։ Իսրայելում և դրա սահմաններից դուրս հիշում են Հոլոքոստի զոհ դարծած հրեաներին։ Աղետի օրը կամ Յոմ Հաշոան 1951թ․ սահմանել է Քնեսեթը։ Յոմ Հաշոան նշվում է ամեն տարի հրեական օրացույցով Նիսան ամսվա 27-րդ օրը։ Երբ այն ընկնում է ուրբաթ օրը, զոհերի հիշատակը ոգեկոչվում է դրան նախորդող հինգշաբթի օրը, եթե կիրակի՝ նշվում է երկուշաբթի օրը։ Իսրայելը շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին, Իսրայելի պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, որն աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ և սերտ կապեր է պահպանում Բաքվի հետ, ռուսերեն գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ այսօր «հիշում են ոչ միայն նրանց, ովքեր բնաջնջվել էին նացիստական բարբարոսական մեքենայի կողմից, այլև նրանց, ովքեր դրա դեմ պայքարում էին»։ «Այսօր մենք նշում ենք Աղետի և եվրոպացի հրեաների հերոսության օրը։ Հրեական օրացույցով նիսան ամսվա 27-ը Վարշավայի գետոյի ըմբոստության օրն է։ Այդ օրը մենք հիշում ենք ոչ միայն նրանց, ովքեր բնաջնջվել էին նացիստական բարբարոսական մեքենայի կողմից, այլև նրանց, ովքեր դրա դեմ պայքարում էին։ Այդ օրը մենք հիշում ենք անգամ նրանց, ովքեր վտանգելով կյանքը՝ փրկել են հրեաներին նացիստներից,- գրում է Լիբերմանը և շարունակում։ - 1948թ․ ստեղծվել է Իսրայել Պետությունը, որի ամենագլխավոր կարգախոսներից մեկը դարձել են «Never again» խոսքերը։ Այլևս երբեք մենք թույլ չենք տա Աղետի կրկնություն։ Այսօր «Never again» այդ կարգախոսը նախկինի պես արդիական է»։ Մարդկության պատմության ամենամութ էջ․ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առթիվ Թրամփի ուղերձը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակնօրյա իր ուղերձում ոգեկոչել է Հոլոքոստի զոհերի հիշատակը՝ նշելով, որ այն մարդկության պատմության ամենամութ էջն է։
«Մարդկային ուղեղը չի կարող պատկերացնել այդ ցավը, սարսափը և կորուստը։ Վեց մլն հրեա, Եվրոպայի հրեաների երկու երրորդը, դարձավ նացիստական ցեղասպանության զոհը։ Նրանք սպանվեցին մի չարիքի կողմից, որը խոսքերը չեն կարող նկարագրել, իսկ մարդկային սիրտը չի կարող տանել»։
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում