Գլխավոր Լրահոս

Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է հետաքննել 1915թ․ «Ժամանակավոր տեղահանության մասին» օրենքի հետևանքները

Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է հետաքննել 1915թ․ «Ժամանակավոր տեղահանության մասին» օրենքի հետևանքները
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը երկրի խորհդարանի նախագահությանը ներկայացրել է առաջարկ՝ հետաքննել 1915թ․ մայիսի 27-ի «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի հետևանքները․ այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ առաջարկը ներկայացրել է Մեջլիսի նախագահությանը։ Նա նշում է, որ օրենքը ասորական, խալդիական, եզդիական, հունական, հայկական համայնքներում մեծ ավերածությունների պատճառ է դարձել, և չնայած 102 տարի է անցել օրենքի ընդունումից, սակայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովը մինչև հիմա չի հետազոտել վերոհիշյալ օրենքի հետևանքները։ «Հանրահայտ փաստ է, որ Տեղահանության մասին օրենքի պատճառով կորսվել են մեծաթիվ կյանքեր։ Նշյալ օրենքի կիրառման արդյունքում առգրավվել են մշակութային բազմաթիվ օբյեկտներ և սեփականություն»,- գրում է Փայլանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում