Գլխավոր Լրահոս

Ամոքել անցյալի վերքերը և ամրացնել մարդկային կապերը. Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Ամոքել անցյալի վերքերը և ամրացնել մարդկային կապերը. Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի միջոցով ուղերձ է հղել հայ համայնքին, որն ընթերցվել է պատրիարքությունում անցկացված պատարագի ժամանակ: Էրդողանի ուղերձը, որը հրապարակել է Hurriyet Daily News-ը, թարգմանաբար ներկայացվում է ստորև:

Այս տարի ես մեկ անգամ ևս հարգանքի տուրք եմ մատուցում Օսմանյան հայերի հիշատակին, որոնք իրենց կյանքը կորցրեցին Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում և ցավակցում եմ նրանց սերունդներին:

Հայերն ու թուրքերը, որպես այս տարածաշրջանի երկու հնագույն ազգեր, կիսել են ընդհանուր պատմություն և մշակույթ` ապրելով կողք կողքի հազար տարի:

Հայկական համայնքը մեծ ներդրում է ունեցել Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև արդի հանրապետությունում:

Այսօր հայերը` որպես իրավահավասար և ազատ քաղաքացիներ, կարևոր դերակատարություն ունեն մեր երկրի սոցիալական, քաղաքական և առևտրային կյանքում, ինչպես եղել է անցյալում:

Դարեր շարունակ ցավ և ուրախություն կիսած երկու այս ժողովուրդների համատեղ նպատակն է ամոքել անցյալի վերքերը և ամրացնել մարդկային կապերը:

Թուրքիան կատարել է քայլեր, որոնք միտված են անցյալի վերքերի ամոքմանը և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Մենք վճռական ենք ապագայում Օսմանյան հայերի հիշողության և հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մեր ջանքերն առաջ տանելու հարցում: 

Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել, որ մեր հայկական համայնքի խաղաղությունը, անվտանգությունն ու երջանկությունը մեզ համար հատուկ կարևորություն ունեն: Մենք չենք հանդուրժում մեր հայ քաղաքացիների օտարումն ու բացառումը, ինչպես նաև այն, որ գեթ մեկ հայ իրեն զգա որպես երկրորդ դասի քաղաքացի:

Այս մտքերով ես մեկ անգամ ևս հարգանքի տուրք եմ մատուցում Օսմանյան հայերի հիշատակին, որոնք իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարի սկզբին: Թող միլիոնավոր Օսմանյան քաղաքացիները, որոնք զոհվեցին Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում, խաղաղությամբ հանգչեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում