Գլխավոր Լրահոս

Ապրիլի 26-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում

Ապրիլի 26-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը երեկ ընդունել է բանաձև, որով ամեն տարվա ապրիլի 26-ը հռչակվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։ Բանաձևի օգտին միաձայն քվեարկել են Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները։

Բանաձևում ասված է․ «Մենք աջակցություն ենք հայտնում ջանքերին՝ միտված Հայաստան երկրի՝ հայ ժողովրդի հայրենիքի և նրա հարևանների միջև կառուցողական և հարատև հարաբերությունների հաստատմանը, որոնք հիմնված են Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ այս հանցագործության արդար և համապարփակ միջազգային հանգուցալուծման վրա»։  

Անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Վայոմինգը՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած՝ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում