Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը կզինի Սիրիայի քրդական ուժերին, Անկարայի համար դա «անընդունելի է»

ԱՄՆ-ը կզինի Սիրիայի քրդական ուժերին, Անկարայի համար դա «անընդունելի է»

Թուրքիան անընդունելի է համարում ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը զենք ու ռազմական տեխնիկա կմատակարարի Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերին» (YPG): 

Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, Թուրքիայի փոխվարչապետը Նուրեթթին Ջանիքլին ասել է, որ YPG-ին զինելն «անընդունելի է»։ 

«Մենք ակնկալում ենք, որ այս սխալը կուղղվի»,- ասել է Ջանիքլին Վաշինգտոնում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախաշեմին։ 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես մեկնաբանել է Վաշինգտոնից ստացված տեղեկությունը․ «YPG-ի կողմից ստացված յուրաքանչյուր զենք սպառնում է Թուրքիային»։ Նա կրկնել է պաշտոնական Անկարայի այն թեզը, թե քրդական այդ կազմակերպությունը «ահաբեկչական է և չի տարբերվում Քրդստանի աշխատավորական կուսակցությունից՝ PKK-ից», որը Թուրքիայում պաշտոնապես հռչակված է ահաբեկչական։ 

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտարարել է Պենտագոնի խոսնակ Դանա Ուայթը, հավանություն է տվել Սիրիայի քրդերին զինելու նախագծին, այնպես որ նրանք կարողանան մասնակցել «Իսլամական պետություն»-ից Ռաքքան «մոտ ապագայում» ազատագրելու պայքարին։ 

Ուայթը հավելել է, որ «ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի»՝ ապահովելու, որ Թուրքիան չառերեսվի հավելյալ անվտանգության ռիսկերի»։

Ինչպես նշում է New York Times-ը, ամերիկացի հրամանատարները երկար ժամանակ է՝ հանդես են գալիս YPG-ին և Սիրիայի արաբական ուժերին զինելու օգտին՝ դա համարելով ԻՊ-ից Ռաքքան ազատագրելու ամենաարագ ուղին։ 

ԱՄՆ-ի այս քաղաքականությանը դեմ է ՆԱՏՕ-ի նրա դաշնակից Թուրքիան, որը քրդական կազմակերպությունը համարում է Թուրքիայում գործող ահաբեկչական PKK-ի ճյուղ։

ԱՄՆ-ի հայտարարությունը հնչել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Թրամփի և Էրդողանի՝ որպես ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ առաջին հանդիպումից առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում