Գլխավոր Լրահոս

Իրանը հրթիռակոծել է Սիրիայում ահաբեկիչների դիրքերը, զգուշացնում է, որ դա «ընդամենը թեթև ապտակ էր»

Իրանը հրթիռակոծել է Սիրիայում ահաբեկիչների դիրքերը, զգուշացնում է, որ դա «ընդամենը թեթև ապտակ էր»
Իրանը հայտարարում է, որ կիրակի օրը Սիրիայում ահաբեկիչների թիրախներին հասցված հրթիռային հարվածները, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական գործողությունների, «ընդամենը թեթև ապտակ էին ահաբեկիչների և նրանց հովանավորողների երեսին»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին այն բանից հետո, երբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վեց միջին հեռահարության բալիստիկ հրթռիռ է արձակել Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի շրջակայքում ահաբեկիչների թիրախներին։ Ինչպես Ֆեյսբուքի իր էջում նկատել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, բալիստիկ հրթիռներն արձակվել են Իրանի երկու քրդաբնակ նահանգների՝ Քրդստանի և Քերմանշահանի տարածքներից: Ոսկանյանի կարծիքով՝ նշված տարածքներն ընտրվել են «ոչ միայն զուտ ռազմական նպատակահարմարության առումով, այլ նաև քարոզչական բաղադրիչը հաշվի առնելով, քանի որ թեհրանյան վերջին ահաբեկչություններն իրականացնողները սերում էին Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»:
Վրեժխնդրության այս գործողությունը, ըստ Քասեմիի, «ընդամենը նախազգուշացում էր նրանց, ովքեր մինչև այժմ չեն չեն կարողացել պատշաճ կերպով ընկալել տարածաշրջանի իրողություններն ու սեփական սահմանները»։ Իրանի ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ հրթիռակոծությունը, որը տեղի է ունեցել «Սիրիայի համաձայնությամբ», «ճակատագրական հարված» է հասցրել ահաբեկիչների դիրքերին։ «Իրանը թեթևամտորեն չի վերաբերվում իր անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու հարցին»,- Press TV-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քասեմին՝ հավելելով, որ իր երկիրը գործադրելու է առավելագույն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում։ Որոշ տերություններ, դիվանագետի պնդմամբ, «օգտագործում են անվտանգությունն ու ահաբեկչությունը որպես բիզնեսի գործիք»՝ վաճառելով միլիարդավոր դոլարների զենք ահաբեկիչների հովանավորներին և, միևնույն ժամանակ, հայտարարում հակաահաբեկչական պայքարի մասին։ Բահրամ Քասեմին նկատի ունի ԱՄՆ-ի կողմից վերջին՝ 110 մլրդ դոլարի զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Քասեմին եզրափակել է, որ կիրակնօրյա հրթիռային հարվածը ցուցադրել է Իրանի «զսպողական ուժի մի հատվածը»։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ զգուշացնելով, որ Թեհրանը կարող է նոր հրթիռային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, եթե դրա զինյալները կրկին փորձեն ահաբեկչական գործողությունների դիմել երկրի տարածքում: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում