Գլխավոր Լրահոս

«Թռչունը թռավ»․ Սևան Նշանյանը փախել է թուրքական բանտից

«Թռչունը թռավ»․ Սևան Նշանյանը փախել է թուրքական բանտից

Պոսլահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը փախել է թուրքական բանտից։  Սևանի կալանքի պայմաններն այնպիսին էին, որ նա հնարավորություն ուներ առավոտյան բանտից բացակայելու։  Թույլտվություն ստանալով առավոտյան դուրս գալ՝ նա երեկոյան այլևս չի վերադարձել։ Թուրքական մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Սևանին հաջողվել է հատել Թուրքիայի սահմանը։ Թե ինչպես, դեռ հայտնի չէ։ Ինքը՝ Նշանյանը, թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ փախել է բանտից, սակայն նպատակահարմար չի գտել պարզաբանել՝ խոստանալով պատմել հետագայում։

Թվիթերում նրա գրած հանրագիրը թևավոր խոսքի պես տարածվում է թուրքական մամուլում․ «Թռչունը թռավ, տարոսը մնացած 80 միլիոնին»։ «Բանտում չեմ, չեմ էլ մտածում վերադառնալ»,- ասել է անվանի լեզվաբանը։

«Հաբերթուրք» կայքի հետ զրույցում Սևան Նշանյանն ասել է․ «Մտածեցի, որ երեք ու կես տարին բավական է, ժամանակն էր եկել մի քիչ շունչ քաշելու»։

Սևան Նշանյանը իր արտասավոր տաղանդի հետ միասին նաև փոքր-ինչ արտասովոր անձնավորություն է, բայց այս քայլով գուցե զարմացնի նաև իր մտերիմներին ու իր գործունեությանը քաջածանոթներին։  

Սևան Նշանյանը  ապօրինի շինարարության մեղադրանքով դատաարտվել էր 9․5 տարվա ազատազրկման և բանտում էր 3 տարի։

Սևան Նշանյանի հարցազրույցը ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանին՝ բանտ գնալուց առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում