Անկարան օգտագործում է հեղաշրջման փորձը վաղուց ծրագրված զանգվածային ձերբակալությունների համար. Օզդեմիր

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմությունը լռեցվել է: Դա շատ հեռու է ժողովրդավարությունից:«Մենք հետևանքներն այստեղ էլ ենք զգում: Էրդողանն իր քարոզչությամբ մեծ սեպ է խրել Գերմանիայի թուրքական համայնքում: Բազմաթիվ մարդիկ, որ հարևան էին կամ ընկեր, այժմ քաղաքական ընդդիմախոս են դարձել»,- շարունակում է խորհրդարանականը: Օզդեմիրի խոսքով՝ դա ճակատագրական էր նաև Գերմանիայի կոալիցիոն կառավարության համար, որը Անկարային հստակ չի ասել՝ «Եվրոպան չի հանդուրժում ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում որևէ զիջում»: Պատգամավորը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան լինի մի երկիր, որտեղ բազմազանությունն ու հարգանքը համագոյակցության հիմք կստեղծեին: «Անցյալ կիրակի հզոր ազդանշան էր, երբ Ստամբուլում հավաքված ավելի քան մեկ մլն մարդիկ ցույց էին անում ընդդեմ Էրդողանի ատելության և բացառման քաղաքականության»,- եզրափակել է Գերմանիայի խորհրդարանի անդամը՝ նկատի ունենալով Թուրքիայի գլխավոր ընդդիմության «Արդարության քայլարշավը»:
Տեղադրություն
Civilnet










