Գլխավոր Լրահոս

Սևան Նշանյանը ապաստան է հայցում Հունաստանում

Սևան Նշանյանը ապաստան է հայցում Հունաստանում
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որը հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: Այս մասին նա ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան: Սևան Նշանյանը նշել է, որ Հունաստանի իշխանություններին ապաստան հայցելու գործընթացն այսօր է սկսում:  «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ»,- ասել է Նշանյանը։ Հարցին, թե ինչպես է փախել բանտից, Նշանյանը պատասխանել է․ «Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ Արմենպրեսի կայքում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում