Գլխավոր Լրահոս

Անկարան հայտարարում է ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու ցանկության մասին, Երևանը դա «զավեշտալի» է համարում

Անկարան հայտարարում է ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու ցանկության մասին, Երևանը դա «զավեշտալի» է համարում
Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև․ «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան՝ այսպիսի մեկնաբանություն է արել ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- նշել է Քոչարյանը: Համատեքստ Այս մեկնաբանությունը հետևում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե Թուրքիան ձգտում է Եվրասիական տնտեսական միության մաս դառնալ։ Զեյբեքչին այս մասին ասել է Իզմիրի 85-րդ միջազգային տոնավաճառին իր ելույթում։ Նա այդկերպ արձագանքել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որ ԵՄ-Թուրքիա մաքսային միության մասին համաձայնագիրը չի ընդլայնվի և չի արդիականացվի։ Զեյբեքչին քննադատել է Մերկելին և նշել, որ կանցլերն «իրավասու չէ ինքնուրույն ընդունել նման որոշումներ»։ Թուրքիան առաջին անգամ չէ, որ հայտարարում է ԵՏՄ-ին միանալու իր ցանկության մասին։ Անցյալ տարի օգոստոսին Daily Sabah պարբերականի հետ զրույցում Զեյբեքչին բարձրաձայնել էր պաշտոնական Անկարայի այդ ցանկությունը։ Ներկայում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ են ընթանում նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Հարցը քննարկվել է Հայաստանի և Իրանի նախագահների միջև օգոստոսի սկզբին Թեհրանում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում էր Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ «Արաս» առևտրի ազատ գոտին Իրանի համար Կովկասի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ և մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել Եվրասիական շուկա մուտք գործելու համար»,- ասել է Թորքանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում