Գլխավոր Լրահոս

ԵՏՄ-ի հետ Թուրքիայի մաքսային համաձայնագրի հարցը մյուս մասնակիցներին էլ է վերաբերում․ ՌԴ ԱԳՆ

ԵՏՄ-ի հետ Թուրքիայի մաքսային համաձայնագրի հարցը մյուս մասնակիցներին էլ է վերաբերում․ ՌԴ ԱԳՆ
Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև մաքսային համաձայնագրի կնքման հարցը միայն Ռուսաստանին չէ, որ վերաբերում է․ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է դրանով, սատարո՞ւմ է նախաձեռնությանը և ակնկալո՞ւմ է արդյոք, որ ԵՏՄ-ի մյուս երկրները կաջակցեն դրան։ «Ինչպես նկատեցիք՝ այդ հարցը միայն Ռուսաստանի Դաշնությանը չէ, որ վերաբերում է, այլ տվյալ ձևաչափի մյուս մասնակիցներին ևս։ Հարցը համապատասխան որոշումներ է պահանջում։ Կարող եմ ճշտել մեր փորձագետներից և Ձեզ հավելյալ տեղեկատվություն տրամադրել նման հայտարարություններին մեր արձագանքի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։ *** Վերջերս Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ձգտում է Եվրասիական տնտեսական միության մաս դառնալ։ Զեյբեքչիի հայտարարությանը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ ի դեմս նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի․ «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում