Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին

Ինչո՞ւ մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին
Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում՝ Իսրայելի նախագահի նստավայրում, կայացել է շանսոնյե Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Ռիվլինը Ազնավուրին պարգևատրել է Ռաուլ Վալենբերգի մեդալով՝ Հոլոքոստի ժամանակ հերոսական գործողությունների համար։ «Ուզում եմ մի անհարմար հարց ուղղել, որի պատասխանը չեմ ակնկալում, սակայն դա կարևոր հարց է մեզ համար։ Ինչո՞ւ դուք մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը այն դեպքում, երբ տառապել եք նացիստական ռեժիմից»,- հարց է ուղղել Ազնավուրը։ Եվ կրկին Իսրայելը հերքում է Հայոց ցեղասպանությունը․ Յաիր Աուրոն Ի պատասխան Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և ամեն տարի այն բարձրացվում է Կնեսետում, և ինքն անձամբ 2015թ․ ՄԱԿ-ի ամբիոնից հստակ բարձրաձայնել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ «Մենք ներկա ենք եղել Կնեսետում այդ սարսափելի իրադարձությունների թեմայի քննարկմանը։ Դժբախտաբար Իսրայելի կառավարությանը չի հաջողվել ճանաչել տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, և ես որպես Իսրայելի նախագահ պետք է հարգեմ իսրայելական կառավարության որոշումները։ Կոտորածներն ու ցեղասպանությունը սարսափելի են, 1915թ․ հայ ժողովուրդը դարձավ սարսափելի դեպքերի զոհ»,- ասել է Իսրայելի նախագահ։ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Haaretz Հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում կկայանա 93-ամյա շանսոնյեի միակ համերգը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ազնավուրների ընտանիքը սերտ կապված է եղել Միսաք Մանուշյանի դիմակայության խմբի հետ, վտանգելով սեփական կյանքը՝ փարիզյան բնակարանում ապաստան տվել հայերին, հրեաներին և բոլոր նրանց, ում հետապնդում էին նացիստները։ Շառլ Ազնավուրի պարգևատրման նախաձեռնողը իսրայելցի ցեղասպանագետ, պրոֆեսոր Յաիր Աուրոնն է։ Հրեաների փրկության համար մեդալը կրում է շվեդ դիվանագետի անունը, որը օկուպացված Հունգարիայում փրկել է հազարավոր հրեաների կյանքեր։ Իսրայել պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը 2015թ. մարտի 5-ին պրոֆեսոր Յաիր Աուրոնը ՍիվիլՆեթում՝ ՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայելը և աշխարհը» թեմայով իր դասախոսության ընթացքում, հայտարարեց, որ Իսրայելը պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենա: Աուրոնը պատմեց, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ «չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը»: Իսրայելի նախագահի ելույթը ՄԱԿ-ում 2015թ. հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Իր խոսքում նա անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանությանը՝ ասելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահի կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ «արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն ստեղծվել էր հենց այդ նպատակով»: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում