Գլխավոր Լրահոս

Հռոմի պապը՝ Ծիծեռնակաբերդում աղոթելիս․ Վատիկանը նամականիշ է թողարկել

Հռոմի պապը՝ Ծիծեռնակաբերդում աղոթելիս․ Վատիկանը նամականիշ է թողարկել

Նոյեմբերի 23-ին Վատիկան քաղաք-պետությունը թողարկել է նամականիշերի շարք` նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականին տեղի ունեցած այցերին:

Նամականիշերի շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը

2016թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս:

Նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, որը պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում