Գլխավոր Լրահոս

Պուտինն ու Էրդողանը քննադատել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը

Պուտինն ու Էրդողանը քննադատել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը համակարծիք են, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն «ապակայունացնող է»․ այս մասին երկու նախագահները հայտարարել են դեկտեմբերի 11-ին Անկարայում ռուս-թուրքական բանակցությունների ավարտին։ Թուրքիայից առաջ Պուտինը Սիրիայում էր, որտեղ այցելել է Հմեյմիմ ռազմաբազա և հայտարարել Սիրիայից ռուսաստանյան զորքերը դուրս բերելու մասին, ապա մեկնել Եգիպտոս։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան համարում են, որ ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը չի օգնում Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը, այլ, ընդհակառակը, «բարդացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում և կարող է վերացնել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի հեռանկարները»։
«Իսրայելի որոշումը ցասման մեծ ալիք է առաջացրել։ Տվյալ որոշումը հիասթափեցրել է մուսուլմաններին ու քրիստոնյաներին, նույնիսկ ողջամիտ հրեաներին»,- ասել է Էրդողանը՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածը հրթիռակոծելու մեջ։ Էրդողանի պնդմամբ՝ Իսրայելը «կրակի վրա յուղ է լցնում» և «այդ գործընթացն օգտագործում պաղեստինցիների նկատմամբ ճնշումն ու բռնությունն ուժեղացնելու համար»։ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Թուրքիային S-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը, Սիրիայում քաղաքական կարգավորումը, տնտեսական և էներգետիկ հարցեր։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում