Գլխավոր Լրահոս

Պատերազմ վերապրած Սբ Կիրակոս եկեղեցին՝ գողերի թիրախ

Պատերազմ վերապրած Սբ Կիրակոս եկեղեցին՝ գողերի թիրախ

Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը 2016թ․ հունվարին վերածվել էր մարտի դաշտի թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև, ռազմական գործողությունների ավարտից հետո անգամ անցնելով պաշտպանության տակ՝ դարձել է գողերի թիրախ։ Ինչպես գրում է Al-Monitor կայքի սյունակագիր Մահմութ Բոզարսլանը, եկեղեցին երկու անգամ թալանվել է, տարվել են տարբեր արժեքավոր իրեր։

«Ինչպես են գողերը ներթափանցել եկեղեցի՝ առեղծված է անգամ եկեղեցական խորհրդի անդամների համար, որոնց մուտքն անգամ հատուկ թույլտվությամբ է տեղի ունենում»,- նշում է հեղինակը։

Վերջին հարձակումը եղել է բոլորովին վերջերս՝ ենթադրաբար կռանով, որով կոտրվել է խորանը և այլ պարագաներ։

Եկեղեցում աշխատող Արմեն Դեմիրճյանը Al-Monitor-ին ասել է, որ գողացվել են բազմաթիվ արժեքավոր իրեր: Դեմիրճյանի խոսքով՝ կորուստը վերաբերում է ոչ թե պարզապես սրբավայրի, այլ աշխարհով մեկ սփռված համայնքի մի հավաքատեղիի։

Եկեղեցու վրա կատարված հարձակումներից հետո Պոլսի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնել է Դիարբեքիր՝ ծանոթանալու հասցված վնասի ծավալներին։ 

***

Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերին:

2010թ. Դիարբեքիրի «Սբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնց օժանդակել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին իր մասնակցությունն է բերել Դիրաբեքիրի Բույուքշեհիրի շրջանի քաղաքապետարանը` հատկացնելով 1 մլն թուրքական լիրա: Երկուսուկես տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011թ. տարվա հոկտեմբերին, երբ վերաբացվել է եկեղեցին:

2012թ. նոյեմբերի 4-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում 98 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել:

2016թ․ հունվարին Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև բախումների արդյունքում Սբ Կիրակոս եկեղեցին մեծ վնաս է կրել։

Սբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը քանդվել էր 1914թ. թնդանոթային հարվածի հետևանքով: Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրում մնացած հայերը շարունակում էին խնամել եկեղեցին, սակայն 1980թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, երբ շրջանում բնակվող վերջին հայերը հեռացել էին, եկեղեցին հայտնվել էր լքված վիճակում:

 

Լուսանկարը՝ Մահմութ Բոզարսլանի, Սբ Կիրակոս եկեղեցին, դեկտեմբերի 2, 2017թ․

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում