Գլխավոր Լրահոս

Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնություն է սկսվել

Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնություն է սկսվել

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միությունը, որի առաքելությունն է կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրան Արևմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, դիմել է Նոբելյան հանձնաժողովին՝ Թուրքիայի խորհրդարանաի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութան» (HDP) անդամ Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով։

Կազմակերպության հայտարարությունում Փայլանը բնութագրվում է որպես մարդ, որն «իր ամբողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին»։

«Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ»:

Կազմակերպությունը կոչ է անում «բարի կամքի տեր բոլոր մարդկանց», կանանց իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ իրենց նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ հայտ ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է՝ 2018թ. հունվարի 30։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում