Գլխավոր Լրահոս

Անկարան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությանը

Անկարան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը, որն արել էր հունվարի 30-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կազմակերպած ամենամյա ընթրիքին։ Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը խոստացել էր Ֆրանսիայի օրացույցում սահմանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և խորհրդարան բերել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ «Արդարության համար պայքարը մեր պայքարն է»,- հայտարարել է նա։ Մակրոնը նաև ողջունել է ընթրիքին ներկա՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանին՝ նրան անվանելով «խիզախ ձայն»։ «Ի՞նչ կլինի, եթե այդ հարցը օրակարգ բերվի»,- արձագանքել է Չավուշօղլուն։ Նա շարունակել է․ «Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզր է և որոշում է ընդունել այդ հարցով»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում