Գլխավոր Լրահոս

«Զգայուն» հանդիպում․ Էրդողանն այցելում է Վատիկան

«Զգայուն» հանդիպում․ Էրդողանն այցելում է Վատիկան
Փետրվարի 4-5-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այց է կատարում Վատիկան, որտեղ հանդիպում է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Սա Թուրքիայի նախագահի առաջին այցն է Վատիկան վերջին 59 տարում և 2014թ․ նոյեմբերին Ֆրանցիսկոսի՝ Թուրքիա կատարած այցի պատասխան։
Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական հաղորդագրությանը, Էրդողանն ու Ֆրանցիսկոս պապը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, Երուսաղեմի շուրջ վերջին զարգացումները, տարածաշրջանային հարցեր, Սիրիան, իսլամատյացությանն ու օտարատյացությանն առնչվող հարցեր։ Արդյոք տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ կատարվելո՞ւ է հայ-թուրքական հարաբերություններին՝ դեռևս հայտնի չէ։ Ինչպես նկատում է  Deutsche Welle-ն, Էրդողանի և Ֆրանցիսկոսի հանդիպումը «զգայուն» է լինելու։ «Եկեղեցիները Թուրքիայում տևական ժամանակ է՝ դժվարին դրության մեջ են»,- պարբերականին ասել է աստվածաբան և արևելագետ Հարալդ Սուերմանը՝ նշելով, որ եկեղեցիները իրավաբանական անձ չեն Թուրքիայում և նրանց սեփականությունը խոցելի վիճակում է։
Այցի նախաշեմին Էրդողանն ասել է, որ այն «խաղաղության ուղերձ հղելու կարևոր հնարավորություն է»։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում