Գլխավոր Լրահոս

Իսրայելի Քնեսեթը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը

Իսրայելի Քնեսեթը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը
Իսրայելի Քնեսեթը երեկ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը, որը հեղինակել է «Եշ Աթիդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը: Նախագիծը չի ընդունվել 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ: «Չկա պատճառ, որ Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստ վերապրած մի ազգ, չճանաչի Հայոց ցեղասպանությունը ու չսահմանի զոհերի հիշատակի օր»,- Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Լապիդը։ Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին էլ ասել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկվել Երևան՝ ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, սակայն գերատեսչությունը մտադիր չէ հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում որդեգրել՝ «պայմանավորված դրա բարդությամբ և դիվանագիտական հետևանքներով, ինչպես նաև քաղաքական ենթատեքստ ունենալու հանգամանքով»։ *** 2017թ․ դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար, ադրբեջանամետությամբ աչքի ընկնող Ավիգդոր Լիբերմանը հարցազրույց էր տվել RTVI հեռուստաալիքին, որում անդրադարձել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը։ Լիբերմանը Հայոց ցեղասպանությունը անվանել էր «տեսական, վիճելի հարց», որը չարժե բարձրացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար։ Երուսաղեմի հարցում Թուրքիայի հակաիսրայելական դիրքորոշման և ի հեճուկս Թուրքիայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերի մասին Լիբերմանն ասել է․ «Ես չեմ կարծում, որ արժե փորփրել այդ զուտ պատմական, վիճելի և տեսական հարցը, այն չունի կոնկրետ ազդեցություն Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա»։ Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Ադրբեջանի հետ հարաբերություններով, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատասխանել է․ «Նախևառաջ՝ պատմական տեսանկյունից շատ են վեճերը, երկրորդ՝ Ադրբեջանի հետ ունեցած մեր հարաբերությունները, որոնք մեզ համար շատ կարևոր են և երրորդ՝ մենք պետք է նայենք կոնկրետ բաների։ Այսօր առկա է մեր գազային բանալին Էրդողանին հանձնելու փորձ, դա, ըստ իս, շատ ավելի կենսական հարց է՝ հեռուն գնացող հետևանքներով։ Նախքան այդ արկածախնդրությանը դիմելը արժեր նորից ամեն ինչ կշռել և քննարկել»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում