Գլխավոր Լրահոս

Նիդեռլանդները պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նիդեռլանդները պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անկարայում Նիդեռլանդների գործերի հավատարմատարը շաբաթ օրը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի դժգոհությունը Նիդեռլանդների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու նախագծերի առնչությամբ։ Ինչպես հաղորդում է նիդեռլանդական nltimes.nl կայքը, չորս իշխող կուսակցությունները հավանություն են տվել պահպանողական «Քրիստոնեական միություն» կուսակցության երկու նախագծերին։ Reuters-ը գրում է, որ նախագծերը խորհրդարանի քննարկմանը կդրվեն առաջիկա շաբաթներին։ Նախագծերից մեկով նախատեսվում է 1915-ին տեղի ունեցածը ճանաչել որպես «ցեղասպանություն», երկրորդով առաջարկվում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան ուղարկել նիդեռլանդացի պաշտոնյա։ Nltimes-ը հավելում է, որ որոշումը է՛լ ավելի կսրի Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները։ «Մինչև այժմ Նիդեռլանդները պաշտոնապես չէր ճանաչել ցեղասպանությունը՝ մշտապես խոսելով «հայերի ցեղասպանության հարցի» մասին։ Սակայն խորհրդարանական մեծամասնությունը վստահ է, որ եկել է այդ իրողությունը փոխելու ժամանակը»,- նշում է նիդեռլանդական պարբերականը և մեջբերում «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Վուրդեվինդին, որն ասել է․ «Մենք չենք կարող հերքել պատմությունը՝ վախենալով պատժամիջոցներից։ Ի վերջո, մեր երկրում է գտնվում միջազգային իրավունքի մայրաքաղաքը, ուստի այստեղ նույնպես չպետք է վախենանք ճիշտ բանն անելուց»։ Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները լարվեցին անցյալ տարի, երբ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ արգելվեց թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ այնտեղ քարոզարշավ իրականացնելու համար։ Վերջերս հարաբերությունները վերականգնելու փորձերը մատնվեցին անհաջողության, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նիդեռլանդների որոշմանը արձագանքել է պաշտոնական Անկարան։ ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյն ասել է․ «1915թ․ իրադարձությունների՝ պատմական համատեքստից դուրս քաղաքականացումն անընդունելի է»։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում