Գլխավոր Լրահոս

Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Նիդեռլանդների խորհրդարանը երեկ ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու օրինագիծ, որոնցից մեկով 1915թ․ տեղի ունեցածը որակվում է որպես ցեղասպանություն, մյուսով նախատեսվում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան ուղարկել բարձրաստիճան պաշտոնյա։ Reuters-ի փոխանցմամբ՝ 150 խորհրդարանականներից օրինագծին դեմ են քվեարկել երեքը։ Լրատվականները նշում են, որ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է էլ ավելի սրել Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները։ «Կառավարությունը չի հետևելու խորհրդարանի որոշմանը»,- ասել է արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագը։ Նա «առավելագույն զգուշության» կոչ է արել անցյալի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» որակելիս։ Կաագի խոսքով՝ «այս կառավարությունը ցանկանում է զգույշ լինել Թուրքիայի հետ հարաբերություններում»։ Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերն իրականացնելու մեջ Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած երկրորդ օրինագծով որոշվել է կառավարական բարձրաստիճան պաշտոնյա ուղարկել Հայաստան ապրիլի 24-ին՝ մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում Նիդեռլանդների գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի դժգոհությունը Նիդեռլանդների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու օրինագծերի առնչությամբ։ Թուրքայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյն ասել է․ «1915թ․ իրադարձությունների՝ պատմական համատեքստից դուրս քաղաքականացումն անընդունելի է»։ Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները լարվեցին անցյալ տարի, երբ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ արգելվեց թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ այնտեղ քարոզարշավ իրականացնելու համար։ Վերջերս հարաբերությունները վերականգնելու փորձերը մատնվեցին անհաջողության, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում