Գլխավոր Լրահոս

Երևանն ու Անկարան արձագանքել են Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչմանը

Երևանն ու Անկարան արձագանքել են Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչմանը
Պաշտոնական Երևանն ու Անկարան արձագանքել են Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ ՀՀ ԱԳՆ արձագանքը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդեռլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։ Թուրքիայի ԱԳՆ արձագանքը Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած որոշումներին արձագանքել է նաև պաշտոնական Անկարան։ «Խստորեն դատապարտում ենք Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի որոշոմները, որոնք 1915թ․ իրադարձությունները ճանաչում են որպես ցեղասպանություն։ Սրեբրենիցայի ցեղասպանության, - որը Եվրոպայի սրտում չմարող ցավ է,- լուռ վկա երկրի Ներկայացուցիչների պալատի անհիմն որոշումները տեղ չունեն ոչ պատմության, ոչ արդարության տեսանկյունից։ Այսպիսով, դրանք ոչ իրավականորեն պարտադիր են, ոչ էլ՝ վավեր։ 1915թ․ իրադարձությունների հարցում Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է պատմական փաստերի ու իրավական նորմերի վրա։ [...] Այդուհանդերձ, մենք հաշվի ենք առնում Նիդեռլանդների կառավարության հայտարարությունը, թե չի հետևելու Պալատի՝ 1915թ․ դեպքերը որպես ցեղասպանություն որակելու որոշմանը և Երևանում հիշատակի արարողությանը ներկայացված լինելը չի ենթադրում, որ դեպքերը որպես ցեղասպանություն է ճանաչում»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում