Գլխավոր Լրահոս

Արայիկ Հարությունյանը ցանկանում է նպաստել Արցախում բարեփոխումներին

Արայիկ Հարությունյանը ցանկանում է նպաստել Արցախում բարեփոխումներին

Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսին պետնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել: 

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նոր կարգավիճակում ինքը նպաստելու է քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին։ Հարությունյանը Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարն է, որն Ազգային ժողովում ունի ամենամեծ խմբակցությունը։ Հարցին՝ արդյոք այժմ ընդդիմությո՞ւն է դառնում իր ղեկավարած կուսակցությունը, Հարությունյանը պատասխանեց․ «Ոչ, մենք մնում ենք իշխանություն»։

Պետնախարարի պաշտոնում հրաժարական տված՝ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի կողմից փոխարինվելու մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ իր համար «մեծ պատիվ կլիներ դա, բայց նման որոշում չկա»։

Նա հավելեց, որ «բարեփոխումներին չի խանգարում, բայց պետք են նոր մարդիկ»։

Ինչ վերաբերում է իր իրավահաջորդին՝ այդ մասին կհայտարարի նախագահ Բակո Սահակյանը։

Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հարությունյանը նաև ասաց, որ արցախյան իրադարձությունները «հետևանք են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների»՝ ընդգծելով հանրային պահանջի փոփոխությունը Արցախում։

Միևնույն ժամանակ, ինչպես նկատեց Հարությունյանը, իրենք որոշումներ կայացնելիս «դաբրո չեն ստանում» Հայաստանից՝ չնայած Հայաստանի իշխանության հանդեպ «խորը հարգանքին ու ջերմ հարաբերություններին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում