Գլխավոր Լրահոս

Համանախագահները Երևանում քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպումը

Համանախագահները Երևանում քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել։ «Համանախագահներն ու հայաստանցի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակը և քննարկել են հաջորդ քայլերը՝ միտված գործընթացի առաջմղմանը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը։ Նրանք նաև տեսակետներ են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտելով կառուցողական մթնոլորտ պահպանելու կարևորությունը։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օժանդակելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը»,- ասված է հայտարարությունում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում