Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը ծանոթացել են

Փաշինյանն ու Ալիևը ծանոթացել են
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծանոթությունը։ Ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել է, որ իրենց ծանոթացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ֆուտբոլի խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով։ Այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք ծանոթացանք պարզապես, որևէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ քննարկում, բովանդակային խոսակցություն տեղի չունեցավ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում երեկ ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ: Հունիսի 13-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն օրը տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է օգոստոսի 30-ին այցելելու Մոսկվա։ Ալիևների ընտանիքը հունիսի 14-ին ներկա է գտնվել «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին։ Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում