Գլխավոր Լրահոս

«Պոլոնեզ»-ների հարցով Բելառուսի արձագանքները Հայաստանին չեն բավարարում․ ԱԳՆ

«Պոլոնեզ»-ների հարցով Բելառուսի արձագանքները Հայաստանին չեն բավարարում․ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ դաշնակից Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համալիրների մատակարարմանը։ «Այդ կապակցությամբ, տեղյակ եք՝ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ: Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից ստացել ենք մինչ օրս, մեզ չեն բավարարում»,- ասաց նա։ Հարցին, թե արդյոք «Բելառուսում մեր դեսպանի աշխատանքի հետ կապված որևէ արդյունք կա՞», Բալայանը պատասխանեց․ «Դա համակարգային գործընթաց է՝ տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում: Դուք տեղյակ եք նաև, որ մեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է [Արմեն Գրիգորյան - ՍիվիլՆեթ] ընդունել Բելառուսի դեսպանին Հայաստանում և խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը։ Այդ ուղերձները փոխանցվել են նաև բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում։ Եվ նորից կրկնեմ. այս պահի դրությամբ այն արձագանքը, որ մենք ստացել ենք բելառուսական կողմից, մեզ չի բավարարում»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում