Գլխավոր Լրահոս

Հիմնադրամը կաջակցի նաև Ապրիլյան պատերազմից տուժածներին ու զոհերի ընտանիքներին

Հիմնադրամը կաջակցի նաև Ապրիլյան պատերազմից տուժածներին ու զոհերի ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որը հանրության մեջ հայտնի է որպես «1000 դրամների հիմնադրամ», իր աջակցությունը կտարածի 2015-ից հետո վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Մինչ այժմ հիմնադրամը աջակցություն էր տրամադրում 2017-ի հունվարի 1-ից հետո վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։

Օգոստոսի 9-ի կառավարության նիստին այս հարցին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ օգնությունը վերաբերելու է նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին։

«Այս օրենքի հետ կապված շատ քննարկումներ եղան, որ Ապրիլյան պատերազմի զոհերը, տուժածները այս օրենքի շահառու չէին համարվում։ Մենք այսպիսով կլուծենք այդ հարցը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համապատասխան որոշումը կայացվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմադրանի հոգաբարձուների խորհրդի օգոստոսի 9-ին կայանալիք նիստի ժամանակ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում