Գլխավոր Լրահոս

Էրդողանը Մակրոնին «քաղաքական սկսնակ» է անվանել

Էրդողանը Մակրոնին «քաղաքական սկսնակ» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին անվանել է «քաղաքական սկսնակ»՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերջինիս որոշման համար։ «Ես ասում եմ Մակրոնին՝ դու դեռ քաղաքական սկսնակ ես, նախ ուսումնասիրիր քո երկրի պատմությունը»,- ինչպես հաղորդում է Ahval News կայքը՝ Էրդողանն ասել է A-Haber TV կառավարամետ ալիքին տված հարցազրույցում։ «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել։ Զգույշ գործածիր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում չեն ենթարկվել ցեղասպանության, ներկայում մեր երկրում կա մոտ 100 հազար քաղաքացի և ոչ քաղաքացի հայ»։ Փետրվարի սկզբին՝ Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: «Ֆրանսիան այն երկիրն է, որն ուղիղ է նայում պատմության աչքերին»,- Ֆրանսիայի հայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջին պետություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մակրոնի հայտարարությանն արձագանքել է պաշտոնական Անկարան։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում